Տղան լուսանկարվեց բորտուղեկցորդուհու հետ, իսկ 15 տարի անց նրանք վերամիավորվեցին

Սյույը 5 տարեկան տղա էր, երբ առաջին անգամ նստեց ինքնաթիռ։ Այնտեղ նա հանդիպեց Ֆանգա անունով բորտուղեկցորդուհու և խնդրեց իր հեր լուսանկարվել՝ հիշատակի համար: Ով կարող էր մտածել, որ 15 տարի անց նրանք կվերամիավորվեն:

 

Տղան պատմում է՝ 2004 թվականին ընտանիքի հետ Պուդունից Սանյու էին մեկնել, և, որպես նվեր, իր մայրիկը լուսանկարել է նրան բորտուղեկցորդուհու հետ՝ նրա թույլտվությունից հետո: Հիմա Սյույը 20-ամյա ուսանող է և դառնալու է բորտուղեկցորդ։

Չինական թերթերից մեկին տված հարցազրույցում նա ասել է, որ որոշել է դառնալ բորտուղեկցորդ՝ ոգեշնչվելով մանկակության հանդիպումից: Եվ 15 տարի անց՝ պրակտիկայի ընթացքում, Սյուն պատահաբար տեսել է այդ 15 տարի առաջվա լուսանկարը ու համացանցում տարածել այն՝ նշելով՝ փոքր տարիքում ոգեշնչվել է և ցանկացել է դառնալ բորտուղեկցորդ:

Տեսնելով լուսանկարը՝ նրանց խմբի ղեկավարը մոտեցավ տղային և հարցրեց՝ չի ցանկանում, արդյոք, նա հանդիպել այդ լուսանկարի կնոջ հետ։ Սյույը, իհարկե, համաձայնվեց, և հաջորդ օրը նա ինքնաթիռում տեսավ Ֆանգային: Թեև կար որոշ հուզմունք ու անհարմարավետությու, պարզվեց՝ Ֆանգան հիշել է տղային։ Նա փոքրիկ և չաղլիկ տղա էր և շատ էր դուր եկել կնոջը, այդ պատճառով վերջինս բացառություն արեց և թույլատրեց լուսանկարվել իր հետ:

Իմանալով հուզիչ պատմությունը՝ ավիաընկերությունը Ֆանգային որպես ղեկավար նշանակեց Սյույի համար՝ այդ պրակտիկայի ընթացքում: Երջանիկ հանդիպումը տոնելու համար Սյույը վերստեղծեց 15 տարի առաջվա լուսանկարը և այդ «առաջ և հետո» լուսանկարը դարձավ համացանցի հիթ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: