Ուշադրություն. քաղաքապետարանը մանկապարտեզների վերաբացման մասին ժամկետներ ու կանոններ է սահմանել

Երևանի քաղաքապետարանից հատուկ հայտարարություն է արվել մանկապարտեզների առաջիկա վերաբացման, աշխատանքային կանոնների և այլ մանրամասների մասին:

Ընդառաջ գնալով աշխատող ծնողների խնդրանքին՝ որոշում է կայացվել մայիսի քսանից վերաբացել մանկապարտեզային և նախակրթարանային հաստատությունները, որի աշխատանքային կանոնների մասին հայտարարություն է հրապարակել փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Պարտադիր կանոնների մեջ է մտնում մանկապարտեզային տարածքների ամենօրյա ախտահանումը: Քաղաքապետարանը բոլոր աշխատակիցներին կապահովի դիմակներով, ալկոգելով, հեռահար ջերմաչափերով: Երեխաների ամենօրյա ջերմաչափումները պարտադիր են:

Տ. Վիրաբյանն իր հրապարակման մեջ հորդորել է երեխաներին մանկապարտեզ տանել միայն այն դեպքում, եթե աշխատքի բերումով երեխային տանը պահելու հնարավորություն չկա: Երեխաների հաճախումը թույլատրելի է, եթե երեխան չունի ջերմություն:

Մանկապարտեզների այն աշխատակիցները, ովքեր գտնվում են ռիսկային գոտում, կարող են չներկայանալ աշխատանքի: Նրանց քաղաքապետարանը կշարունակի վճարել սովորականի պես, եթե ներկայացվի համապատասխան տեղեկանք:

Սննդային մատակարարումը նախատեսվում է իրականացնել հատուկ սահմանված կարգով, նախապես գծված գծանմուշների առկայությամբ՝ պահպանելով անհրաժեշտ ֆիզիկական հեռավորություն:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: