Իրենք երկիրը թալանում էին, գիտեն, թե կարող են բոլորին կոռուպցիոներ ներկայացնեն

Միքայել Մինասյանի պարբերական դարձած վիդիո-հոլովակները պատճառ և առիթ են դառնում, որ դրանց բովանդակային մասին անդրադառնան շատերը:

Վերջին վիդիո-նկարահանման հետ կապված արձագանքների մեծ մասը վերաբերում էր Մ. Մինասյանի այն հայտարարությանը, թե Ն. Փաշինյանը ադամանդների անօրինական բիզնեսով է զբաղվում:

Հատկանշական է Դանիել Իոնիսյանի արձագանքը: Նա, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով այս խնդրին, պատմել է այն մասին, որ ժամանակին ավիացիայի կոմիտեի պաշտոնյաներից մեկը Լիբանանից ադամանդներ է բերել և դրանց իրացմամբ զբաղվել:

Դ. Իոնիսյանը նշել է, որ այդ պաշտոնյայի հետ տվյալ գործով զբաղվել է նաև Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատանիցներից մեկը, ով բավականին հայտնի է եղել:

Մասնավորեցնելով ասելիքը՝ Դ. Իոնիսյանը նշել է, որ հենց այդ պաշտոնյան էլ փորձել է Տաթևիկ Ռևազյանի հասցեին վարկաբեկող տեղեկություններ տարածել՝ ասելով, թե նա բանակցային գործընթացներ վարում է պահակների հետ:

Եզրափակելով խոսքը՝ Դ. Իոնիսյանը գրել է,թե կարծում են կարող են բոլորին ներկայացնել կաշառակեր, քանի որ իրենք այդպիսին են եղել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: