Թագավարակային տարածումն ունի իր առավել ռիսկային շրջաններն ու գոտիները, որոնց շարքում առաջատար է տրանսպորտային ոլորտը: Գաղտնիք չէ, որ սրանից շատ տարբեր մարդիկ են օգտվում, իսկ դրանք վարողները ամենից շատն են տարատեսակ անձանց հետ շփումներ ունենում:
Քանի որ տրանսպորտային միջոցների շահագործման ամբողջական դադարեցումն անհնար է, ուստի մարդիկ փորձում են հնարավոր վարակներից պաշտպանվել՝ օգտագործելով սեփական մտքի հնարամտությունն ու ստեղծագործականությունը:
Ստեղծագործական մոտեցում է հարցին ցուցաբերել սույն տաքսու վարորդը, ով իր և հնարավոր ուղևորների շփման ստերիլությունը փորձել է ապահովել ցելաֆոնե, պոլիէթիլենային վարագույրի միջոցով:
Լուսանկարը հրապարակել է Լևոն Զաքարյան օգտատերը: Տաքսուց օգտվել է հենց ինքը և լուսանկարն արել է անձամբ: Կես կատակ, կես լուրջ Լ. Զաքարյանն առաջարկում է պաշտպանիչ այսօրինակ միջոցներ կիրառեն նաև այլ տաքսու վարորդներ, ինչպես նաև հանրային տրանսպորտի վարորդները:
Այսպիսի դեպքերի հրապարակումը անհատական պատասխանատվության կոչի ու հորդորի յուրօրինակ ձև է, լավ օրինակի ներկայացում: