Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է

Մանվել Գևորգյանը սպորտային մարզիկ էր, ով դեռ ինը տարեկանում Եվրոպայի դեմպիոն էր դարձել: Սպորտային մրցումների առիթով հաճախ էր եղել տարբեր երկրներում: Ամեն տեղ փայլում էր ու աչքի ընկնում: Բացառություն չէր նաև բանակը:

Մանվելը նոր էր մուտք գործել չափահասության շրջան և զորակոչվել բանակ, երբ սկսվեցին ապրիլյան գործողությունները: Նոր տասնինը տարին բոլորած երիտասարդը կարողացավ իրենից ավել ավագ զինընկերների հետ համարժեք դիմագրավել և համապատասխան հшկшդшրձում տալ հակառակորդին:

Առհասարակ Մանվելն իրեն հրաշալի է դրսևորել զինծառայության ընթացքում: Միշտ անտրտունջ ու զվարթ է եղել: Նույնիսկ ծնողների հետ զրուցելիս առիթ չի տվել կասկածելու, որ ինքը թեժ մարտերի մեջ է գտնվում:

Մինչ ապրիլի 14-ը ժիր ու աշխույժ երիտասարդն իրեն փայլում է դրսևորում: Ապրիլի 14-ին Մարտունու դիրքերի վրա են հարձակվում հակառակորդի երեսուն հոգանոց ջոկատը:

Դիրքերում այդ պահին երկուսով լինելով և կապի միջոց չունենալով՝ Մանվելն ընկերոջ հետ պայքարել է մինչև վերջին փամփուշտը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: