Սիրված գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հանրության հետ կիսել է իր ընտանեկան հերթական գեղեցիկ, և իր համար չափազանց կարևոր մի դրված: Լուսինեն հանրայնացրել է հերթական գեղեցիկ ընտանեկան լուսանկարները՝ հայտնելով, որ տեղի է ունեցել իրենց ընտանիքի հետ:
Ընտանիքի կրտսեր անդամի՝ փոքրիկ Ալեքսի ատամհատիկն է եղել: Հանրայնացնելով գեղեցիկ օրվանից լուսանկարներ՝ Լուսինեն նաև տեղեկացրել է, որ որդին միանգամից երկու ընտրություն է արել:
Ալեքսն ընտրել է քաղաքագետի մասնագիտությունը, ընդ որում գիտնական-քաղաքագետ: Ինչ խոսք, երկու մասնագիտություններն էլ հարգի են, իսկ երկուսի ներդաշնակումն, ինչ խոսք, առավել կատարյալ կլինի:
Հայտնի է, որ Լուսինեն, զբաղված լինելով հեռուստատեսային նախագծերում, կարողանում է նաև իր երկու հրաշք բալիկներին ժամանակ և ուշադրություն հատկացնել: Նրանց ընտանեկան լուսանկարներից պարզապես ճառագում է երջանկությունը:
Միաժամանակ գեղեցկուհին շարունակում է մնալ հանրային հետաքրքրության և ուշադրության կիզակետում՝ վայելելով շատ-շատերի ջերմ ու սիրալիր վերաբերմունքը: