Ահա թե ինչպես են արցախցիները լուծել հեռավար դասերի խնդիրը

Ընթացիկ հեռավար դասընթացները կարծես թե որոշակի տեխնիկական խնդիրներին զուգընթաց կարելի է համարել բավականաչափ ստացված ու հաջողված: Դասավանդողները փաստում են սովորղների աճած, կամ էլ հակառակը՝ նվազած հետաքրքրությունների մասին:

Շաբաթներ առաջ արցախյան գյուղերից մեկում առաջին դասարանի դասվարը հեռավորության վրա դաս կազմակերպելու և անցկացնելու հետաքրքիր եղանակ, ձև էր գտել: Նա իր միակ աշակերտին հրավիրել էր բակ ու այդտեղ էր անցկացնում դասը՝ չխախտելով սահմանված ֆիզիկական հեռավորությունը:

Այսօրինակ նոր լուսանկարներ է նաև հայտնվել այսօր: Լուսանկարները արցախյան Վարանդա գյուղի դպրոցի սաների դասապրոցեսներից է արված: Դպրոցի սաները՝ ուսուցչի գլխավորությամբ, օգտվել են արևոտ ու պայծառ եղանակային պայմաններից, իրենց դասապրոցեսն անցկացրել են դրսում՝ բնության գրկում:

Դասընթացն անվանվել է դաշտային: Իրողությունը մարդկային մտքի հետաքրքիր ու կրեատիվ, ստեղծագործ դրսևորումներից է, որը մեծ ուշադրության է արժանացել շատ-շատերի կողմից:

Սա անհնարինությունը ժխտող ևս մեկ հետաքրքիր հանգամանք է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: