Լիլիթ Հովհաննիսյանը հրապարակել է, թե ինչպիսին է եղել իր կորոնավիուսի թեստի պատասխանը

Լ. Հովհաննիսյանի կարանտինային մեկուսացման մասին համացանցային հարթակներում տեղյակ են շատ-շատերը: Տեղեկությունը հանրայնացրել էր անձամբ երգչուհին՝ իր երգարվեստի սիրահարներին տեղեկացնելով կարանտինային մեկուսացման դետալների հետ::

Երգչուհին նույնիսկ կարանտինային սահմանափակումների մեջ էլ չէր դադարում ակտիվորեն կապ պահել երկրպագուների հետ՝ պարբերաբար շփվելով նրանց հետ վիրտուալ հարթակում և կիսվելով առօրեական նկարներով:

Լիլիթին հետևող օգտատերերը գիտեն, որ նա այս ընթացքում զբաղվում է մարզումներով և սպասում է իր թագավարակային թեստի պատասխաններին:

Քիչ առաջ երգչուհին հրապարակում արեց՝ հանրայնացնելով իր թեստի պատասխանը: Նա գրել էր, որ երևէ իր համար բացասական պատասխանն այդքան սպասված ու դրական չի եղել, ինչպես քիչ առաջ է եղել:

Երգչուհին նաև հայտնել է, որ կարանտինային մեկուսացումն ավարտվել է և նա վերադառնում է տուն: Գրառմանը հետևել են սիրելի երգչուհուն սատարող և ոգևորող շնորհավորական և ուրախության զգացողություններ արտահայտող մտքեր ու մեկնաբանություններ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: