Եթե էդքան տղա՞ ա ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք, թող էս կուսակցություններն իրենց գործը շարունակեն. Սասուն Միքայելյան

Այսօրվա ելույթի ժամանակ Ս. Միքայելյանը խոսել է վերջին օրերի իրադարձությունների մասին՝ գալով ամենասկզբից: Նախ ներկայացրել է ծնողների անցած ուղին և մոր տված դաստիարակությունը: Մայրը նրան պատմել է իր անցած ուղու մասին, ինչն էլ իր բնավորության մեջ խոր հետք է թողել:

Անդրադառնալով Խոջալուի դեպքերին՝ նա հիշում է, թե ինչպես թույլ չի տվել գերիների հետ վատ վարվել: Հետո նա պարզաբանում է, թե ինչու է այսօրինակ մանրամասներ ներկայացնել:

Ս. Միքայելյանը, հիշեցնելով Է. Մարուքյանի հնչեցրած վիրավորական խոսքերն Ալեն Սիմոնյանի մոր նկատմամբ, հայտնել է, որ Է. Մարուքյանի եղբայրն էլ նույնպիսի արտահայտություն է թույլ տվել իր անձի և իր մոր հասցեին:

Ս. Միքայելյանը պահանջում է հրապարակային ներողությամբ հարցը փակել, սակայն չի կարող ընդունել ընկերների առաջարկները՝ հարցն այլ կերպ լուծելու մասին: Ս. Միքայելյանն իր վիրավորվածությունն է արտահայտում նաև իր ունեցվածքի թվացյալ չափերի մասին հրապարակումները:

Ս. Միքայելյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: