Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան հայտարարություն է հրապարակել, որտեղ հայտնում է, որ իրենց բացահայտ uպառնում են: Նա կից բերել է տվյալ փաստի սքրին արված տարբերակը:

Հ. Խառատյանի հրապարակած հայտարարությունից երևում է, որ Ադեկվադ խմբի անդամ Նարեկ Մալյանն իր սոցցանցային էջում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է մի շարք մարդականց աշխատանքից ազատում՝ տալով երկօրյա ժամանակ:

Հակառակ դեպքում Ն. Մալյանը հայտարարել է, որ նրանց բոլորին, ինչպես ինքն է նշել, մերումանուկ է անելու: Հրանուշ Խառատյանի բարձրաձայնած այս խնդիրը մեծ արձագանք է գտել համացանցային տիրույթում:

Հ. Խառատյանի որդին՝ Արսեն Խառատյանը, հանդես է եկել սոցցանցային գրառմամբ, որտեղ հիշեցրել է, որ օրեր առաջ տեսաուղերձով հանդես եկած Միքայել Մինասյանն ուղղակի հիշատակել է իր մորը՝ հակադարձելով նրա հայտնած կարծիքն իր մասին:

Արսեն Խառատյանը խոսել է նաև, թե մի շարք իրեն հայտնի հանգամանքներից, որոնց մասին նախկինում լռել է: Շատերն ի աջակցություն Խառատյանների ընտանիքի իրենց զորակցությունն են հայտնել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: