Հոլանդացի այս տղան՝ Լորան Սիմոնսն ընդամենն ինը տարեկան է, բայց նրան արդեն անվանում են «երկրորդ Հոքինգ» և «երիտասարդ Էյնշտեյն»։ Բանն այն է, որ տղային IQ-ն 145 է։ Փոքրիկը դպրոցական ողջ ծրագիրն անցել է 1,5 տարվա ընթացքում, հետո ընդունվել է Էյնդհովենի տեխնիկական համալսարան, որտեղ ուսանում է էլեկտրատեխնիկայի ֆակուլտետում՝ ընթացիկ տարվա մարտից, բայց շուտով արդեն կավարտի համալսարանը։
Երեք տարվա ուսումը տղան մտադիր է տասն ամսում ավարտել։ Եթե դա նրան հաջողվի, տղան կդառնա ամենաերիտասարդ մարդն աշխարհում, ով բարձրագույն կրթության դիպլոմ ունի։ Տղան էլեկտրատեխնիկան սովորում է իր համար անհատական մշակված ծրագրով։ Դասախոսները նշում են, որ տղային ուսուցանելը նրանց հաճույք է պատճառում։
9-ամյա տղայի՝ ապագայի մասին մտքերը մանկական չեն։ Նա չի ցանկանում շոու-բիզնեսի կամ սպորտի աստղ դառնալ, այլ մտադիր է կարդիովիրաբույժ լինել։
Նա երազում է փրկել մարդկանց և երկարաձգել նրանց կյանքը։ Դեռ դպրոցում վունդերկինդն Ամստերդամի բժշկական համալսարանի հատուկ կուրս է անցել և մտադիր է գնալ ծնողների հետքերով․ Լիդիա և Ալեքսանդր Սիմոնսները բժիշկներ են։
Ի դեպ, տղան իրեն ծույլ է համարում, քանի որ չի սիրում սպորտով զբաղվել։