Միանգամայն տարբեր են մարդային փոխհարաբերությունները խաղաղ պայմաններում և պատերազմական իրավիճակներում: Պատերազմական իրավիճակներում ձևավորվում են այնպիսի ամուր ու գաղափարական մարդկային փոխհարաբերություններ, որոնց մասին շատ քիչ է գրել գեղարվեստական ստեղծագործություններ, նկարահանել ֆիլմեր, ստեղծել երգեր:
Այս աննկարագրելի փոխհարաբերությունները հիմնված են փոխադարձ նվիրվածության, միմյանց մասին հոգ տանելու, իրար խնամելու, հայրենիքի անվտանգության և շատ այլ կենսական գաղափարների հիման վրա:
Հայրենիքի անվտանգության համար իրենց ողջ էությամբ այդ սրբազան գաղափարին նվիրված հայորդիների մասին բազմաթիվ գեղարվեստական արարումներ են ծնվել, որոնք ևս մեկ անգամ հարգանքի և գնահատանքի տուրք են մատուցում նրանց ապրած անգնահատելի կյանքի համար:
Այս արարումների մեջ հատկանշական է Ա. Սաֆարյանի ներկայացրած «Պարոնայք սպաներ» գեղեցիկ ստեղծագործությունը: Ստեղծագործության երաժշտության հեղինակն հենց Արսեն Սաֆարյանն է, իսկ խոսքերը գրել է նրա եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը:
Երգն իր տեսահոլովակով մեծ աղմուկ էր բարձրացրել հատկապես թուրքական միջավայրում: Նրանք ամեն կերպ փորձում էին արգելափաել երգի տեսահոլովակի հասանելիությունը յութուբում:
Այսօրվա խորհրդի կապակությամբ ևս մեկ անգամ վայելենք հայոց սպայի ոգին արտահայտող այս հրաշալի ստեղծագործությունը: