Արցախյան ազատամարտի և Շուշիի ազատագրման իրողությունն իրականություն է դարձել և հաջողել հենց մեր խիզախ ազատամարտիկների շնորհիվ: Չունենալով կանոնավոր բանակ՝ հայկական կողմը կարողացավ մեր նվիրյալ հայորդիների ջանքերով ու առաջնորդությամբ ինքնակազմակերպվել ու համախմբվել:
Հայտնի են առաջնորդ հայորդիներից շատերի անունները, ովքեր իրենց անգնահատելի ներդրումով վճռական դեր են ունեցել իրադարձությունների ընթացքի վրա:
Հենց այդ կազմակերպական գործում իր մեծ դերն ունեցավ Վ. Սարգսյանը, ով նաև Երկրապահների հիմնադիրն էր:
Այսօր նաև այս ջոկատի կազմավորման օրն է նշվում: Կազմակերպական մեծ ավանդի առումով հիշատակելի և գնահատելի է նաև Սասուն Միքայելյանի ներդրումն ու նվիրվածությունը:
Ս. Միքայելյանը, լինելով հրազդանցի, համախմբում է հրազդանցիների և շրջակա տարածաշրջանների բնակիչների ուժերը՝ դեռևս 1988 թվականին ստեղծելով «Սասուն» կամավորական ջոկատը, որն իր վճռորոշ դերն է ունեցել ազատամարտի տարիներին:
Այժմ Ս. Միքայելյանն այժմ շարունակում է հասարակական ու քաղաքական բուռն ու ակտիվ գործունեությամբ. նա իշխող կուսակցության անդամ է, նաև ղեկավարում է ԵԿՄ-ն: Նա երեք զավակների հայր է: