Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. երեկվա դեպքերի մասին հոգևորականի գրառումը ցնցել է ողջ համացանցը

Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է  երեկվա արտառոց դեպքին: Քահանան Վոլգոգրադյան եկեղեցու հոգևոր հայրն է:

Նա պատմում է, որ անձամբ է ճանաչել այդ ընտանիքին: Ընտանիքի մայրը՝ Սիման, երկար տարիներ Վոլգոգրադյան եկեղեցում ատենապետուհի է եղել՝ ծառայելով եկեղեցուն:

Քահանան այնքան ջերմությամբ ու հիացմունքով է խոսում Սիմայի մասին, նշում, որ նա կենսասեր ու բարեսիրտ աղջիկ էր: Կարենը անձամբ քահանա Օհանյանից է խնդրել Սիմայի ձեռքը՝ վստահեցնելով, որ լավ հայր ու ամուսին կլինի:

Կարենից ստացած սկզբնական դրական վերաբերմունքը փլվել է, երբ նա ամուսնացել է Սիմայի հետ: Քահանան պատմում է, որ Կարենն իր բոլոր անհաջողություններում մեղադրել է Սիմային:

Նա իր հարազատների հետ ևս կոնֆլիկտային հարաբերությունների մեջ է եղել, իսկ սկեսուրն անչափ սիրել է Սիմային:

Մշտական մեղադրանքներն ի վերջո հանգել են բաժանության, սակայն Սիման չի արգելել հորը շփվել երեխաների հետ: Հերթական շփումն այսպիսի ավարտ է ունեցել: Քահանայի գրառումը՝ կից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: