Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի էջում տեղեկություն է հրապարակվել, որում ասվում է, որ քաղաքացիները որոշել են յուրօրինակ կերպով պարգևատրել բժիշկներին այս օրերի իրենց նվիրյալ ու անմնացորդ աշխատանքային գործունեության համար: Թերևս, քիչ են այն բնագավառները, որոնց ներկայացուցիչները դեռ իրենց յուրօրինակ գնահատանքի ժեստը չեն արտահայտել:
Քաղաքացիները, ովքեր այս օրերին անձամբ են առնչվել բժշկական գործունեության հետ, որոշել են նման անշահախնդիր կերպով իրենց շնորհակալությունը հայտնել նրանց: Դրա համար էլ քաղաքացի Հովհաննես Հունանյանն ու նրա ընկերները նախապատրաստել են արծաթե պատվոգրեր, որոնք էլ նվիրել են բժիշկներին:
Նրանց քայլը գեղեցիկ գնահատանքի ժեստ է, որը ավելի է ընդգծում մարդկանց վերաբերմունքը բուժաշխատողների նկատմամբ: Դա չափազանց կարևոր հանգամանք է, որը թույլ է տալիս նվիրյալ աշխատողին էլ ավելի նվիրյալ կերպով շարունակել իր գործունեությունը:
Շատերն այս օրերին համեմատականներ են անցկացնում արտերկրյա համապատասխան ոլորտի աշխատողների գործունեության իրացման և մեր աշխատակիցների գործունեության միջև՝ նկատելով ակնառու տարբերություն և սրտացավություն մեր բուժաշխատողների կողմից: