Արթուր Ալեքսանյանը խիստ կարևոր հայտարարություն է տարածել, որն առնչվում է իր անձի հետ

Երեկվանից համացանցային տարբեր խմբերում լուրջ քննարկման և քննադատության կիզակետ էր դարձել աշխարհահռչակ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը: Քննադատության հիմնական կռվանը Գուրգեն Խաչատրյանին սատարող մարզիկի գրառումն էր: Ըմբիշի անունից Գուրեգնին չհանձնվելու կոչ էր տարածվել:

Այսօր ըմբշամարտի ֆեդերացիայի էջում մեկ այլ հրապարակում եղավ, որը ըմբիշի անունից էր արված: Հրապարակման մեջ ըմբիշը հայտարարում էր, որ երեկվա գրառման հետ ինքը կապ չունի:

Այն, որ անձնապես տեղյակ է եղել տվյալ էջի գոյության և գործունեության մասին, ըմբիշը հաստատել է, բայց միաժամանակ նշել է, որ այդ էջն իրենը չէ, գրառումներն իր կողմից չեն արվում: Տեղի է ունեցել մեծ թյուրիամցություն ու էջն արդենիսկ փակվել է:

Վերահաստատելով այն, որ հիշյալ չարչրկված ու խնդրահարույց գրառման հետ անձամբ կապ չունի՝ մարզիկը այսօրինակ շահարկումների հետ չառնչվելու և ճիշտ տեղեկություն ստանալու համար ըմբիշը խորհուրդ է տվել առաջնորդվել բացառապես իր անձնական էջի հրապարակումներով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: