Այսօր անվանի գրող, թարգմանիչ, խմբագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի ծննդայն օրն է

Այսօր կլրանար անվանի գրողի ութսունմեկամյակը: ԵՊՀ-ի Երկրաբանական ֆակուլտետն ավարտած երիտասարդը մի որոշակի ժամանակահատված աշխատում է իր մասնագիտությամբ:

Այնուհետև նա սկսում է աշխատել հայտնի «Ավանգարդ»  թերթում որպես աչվեստի և գրականության բաժնի վարիչ: Զուգահեռ թղթակցում է նաև այլ ժամանակի հայտնի թերթերի հետ՝ մտնելով գրական դաշտ: Իսկ արդեն վերջին շրջանում խմբագրում է «Նորքը»:

Գրական դաշտ մուտք գործելով որպես արդեն բավականին հասուն և ասելիքով գրող՝ նա գրականությունը հարստացրեց պատմվածքներով, վեպերով, էսսեներով:

Թողած ստեղծագործությունները բացառիկ արժեք ու խորություն ունեն: Նա դեպքերն ու իրողությունները հոգու աչքով տեսնելու բացառիկ և միայն իրեն բնորոշ կարողություն ուներ, ինչի շնորհիվ էլ գործերն այդքան անկեղծ ու ստացված էին:

Նրա ստեղծագործություններում հիմնական հերոսները ծերունիներն ու երեխաներն էին, քանզի նրանք առավել մաքուր էին ու մոտ երկնքին:

Ստեղծագործելով երկու դարի արանքում՝ նա հրաշալիորեն կարողանում էր արտահայտել իր ժամանակի մարդու ներքին ապրումներն ու մտահոգությունները:

Մեծ գրողի ներաշխարհը մեծապես ցնցել էր կյանքի վերջին գարնան՝ 2016 թվականի ապրիլյան դեպքերը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: