Ա. Թորոսյանը նոր ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքների մասին խոսել է այսօրվա նիստի ժամանակ՝ հայտնելով, թե մինչ այս տարածված կարծիքը, թե վիրուսով վարակվելուց հետո անձն այլևս չի կարող կրկին վարակվել, այդքան էլ հավաստի ու հստակ չէ:
Այս հարցի շուրջ առկա որոշակի կասկածները ստուգելու և հիմնավորելու համար նրանք կատարել են ուսումանսիրություն: Վիրուսից բուժված մի քանի քաղաքացիների ապաքինումից մի որոշ ժամանակ անց դարձյալ թեստավորել են, ինչ արդյունքում պատասխանը դրական է հաստատել վիրուսի առկայության համգամանքը:
Այս անհանգստացնող փաստը դեռ շարունակում է հետազոտության առարկա մնալ, քանզի հարկ է համոզվել թե դրական արդյունքը նոր վարակի ապացույց է, թե հին վարակից հետո հյուսվածքներում դեռ առկա են բջիջներ, որոն ոչ ակտիվ վիճակում են օրգանիզմում:
Ա. Թորոսյանը զգուշացնում է, որ զգոնության թուլացման ու անկանոն կենսակերպի արդյունքում հնարավոր են հաստատման դեպքերը հասանել տխուր ու վտանգավոր շեմի: