Ջութակահար Ն. Սարգսյանն իր էջում ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ժամանակակից հայկական ընտանիքների բաժանությունների, քանդվելու պատճառներին: Որպես հիմնական ու առաջնային պատճառ՝ ջութակահարը համարում է նորակազմ ընտանիքների՝ իրենց ծնողների հետ համատեղ նույն հարկի տակ ապրելու հանգամանքը:
Նա այն կարծիքին է, որ հատկապես նորաստեղծ ընտանիքները պետք է անձնական տարածք, առանձին բնակարան ունենան իրենց ընտանեկան կենսատարածքը ձևավորելու համար:
Նա նշում է, որ հետամնացություն է ներկայումս տարածված այն տեսակետը, թե ամուսնանալուց հետո պետք է ապրել ծնողների հետ, կամ հնչող այն քննադատությունները, որոնք ուղղվում են ծնողներից առանձին ապրելու ցանկություն հայտնած երիտասարդների հասցեին:
Ջութակահարն իր տեսակետը բացատրում է երկուստեք համատեղ կյանք սկսելու բարդությամբ, ուստիև այլոց ներկայությունն առավել բարդ է դարձնում իրավիճակը: Նա անհավանական է որակում, թե համատեղ ընտանիքում կարող են խնդիրներ չլինել. դա հեքիաթային ժանրից է համարում:
Տաղանդավոր ջութակահարի ուշագրավ ու ծավալուն գրառումը կցել ենք ամբողջությամբ: