Սովորություն դարձած հերթական հարցազրույցի ժամանակ աստղաբան Լյուսյա Հակոբյանը կրկին պատասխանել է շաբաթվա ընթացքում հեռուստադիտողներին հուզող հարցերին: Այս համատեքստում նա խոսել է տարատեսակ հարցերից՝ չիպավորումից մինչև հոգիներ:
Նա դարձյալ հնչեցնում է այն կարծիքը, որ աշխարհը կկործանվի մարդկային տգիտությունից: Նա զարմանում է, թե ինչու են մարդիկ իրենց առողջության համար տարվող աշխատանքներն ու նախաձեռնություններն ընդունում վատ ենթատեքստով:
Միայնակ մնացած երիտասարդների զույգավորման հարցին անդրադառնալիս՝ աստղաբանը նշում է, որ այս դեպքում սխալ է ծնողների միջամտությունը: Երիտասարդներն անձամբ պետք է կարողանան կարգավորել իրենց կյանքն՝ առանց ծնողական ավելորդ միջամտության:
Լ. Հակոբյանը նաև փաստում է, որ վիրուսի տարածման հետևանքների պատճառով անժխտելիորեն ավելացել են ամուսնալուծությունների թիվը: Կիսվելով «Բյուրո 6» հաղորդման շրջանակներում նա հնարավորություն և առիթ է ունեցել շփվելու շատերի հետ և հասկացել է, որ կան մարդիկ, ովքեր անգրագետ են և հեշտությամբ ենթարկվում ու կառավարվում են տարբեր մարդկանց կողմից՝ դառնալով գործիք: