Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղադրված Ադրբեջանի նախկին նախագահ և ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի կիսանդրու վրա քառալեզու վահանակ է տեղադրվել՝ «Որդի՛ս, Արցախը Հայաստան է, և վերջ» գրությամբ։ Սա արվել է հայ օգտատեր Գոռ Սարգսյանի կողմից՝ վերջերս Ալիևի կողմից Արցախի շուրջ հնչած հայտարարություններին ի պատասխան։
Գոռը կոչ է արել Իլհամ Ալիևին նայել ցուցանակին և տեսնել՝ ինչ ճշմարտություն է ասում իր հայրը՝ միակ մարդը, ում Ալիևը լսում է մինչ օրս՝ որպես պատգամ։ Գոռը նշում է, որ Ալիև-կրտսերի համար եկել է ճշմարտության հետ առերեսվելու ժամանակը։
Ինչ խոսք, հետաքրքիր ու հարենասիրական ոգով տոգորված արարք է սա։ Հետաքրքիր է՝ ինչ է այս մասին մտածում Ալիևը։