Հայ մարտիկները ստորացրեցին ադրբեջանցիներին

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում հայ մարտիկները հերոսական մենամարտերում հաղթել են ադրբեջանցիներին՝ կասկածի տակ չդնելով հայի ուժն ու զորությունը։ «Berkut Young Eagles» խառը մենամարտերի երեկոյի ընթացքում հայկական ծագում ունեցող մարտիկները, որոնք բնակվում են Ռուսաստանում, ստորացրել են ադրբեջանցիներին։ Դոնի Ռոստովից երկու հայ մարտիկ հաղթանակներ են տոնել ադրվեջանցիների հանդեպ։ Սևակ Առաքելյանը նոկաուտով ոչնչացրել է Քամրան Մամեդովին՝ Վոլգոգրադից, Միխայիլ Ալավերդյանը, մրցավարական միաձայն որոշմամբ, հաղթանակի է հասել Էլշադ Հուսեյնովի նկատմամբ, որը ներկայացնում էր Տյումենը։

Հայ մարտիկները ևս երկու հաղթանակ են տոնել։ Գերման Բարսեղյանը՝ Վլադիկավկազից, հաղթել է Կրասնոդարի ներկայացուցիչ Եվգենի Բոնդարյովին, իսկ Մոսկվան ներկայացնող Մխիթար Բարսեղյանն ուժեղ է գտնել Դոնի Ռոստովի ներկայացուցիչ Ռուստամ Մավլյուդովից։ Ապրեն մեր հայ հերոս-մարզիկները՝ սպորտային ասպարեզում ադրբեջանցիներին ոչնչացնելու համար և հայի պատիվն ու ազգի դրոշը բարձր պահելու համար։ Փառք ու պատիվ նման վսեմ մարզիկներին։

Рейтинг
( 3 оценки, среднее 4.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: