«Ո՞ւմ համար եք աշխատում, պետությունը պիտի կայացվի». Քաղաքագետ Լևոն Շիրինյանը պարզաբանում է առաջացած «Գորդյան հանգույցը» և առաջարկում կոնկրետ լուծումներ

«Գալիքի սպասումով» հաղորդման շրջանակներում քաղաքագետ Լ. Շիրինյանը պարզաբանումներ է ներկայացնում խճճված քաղաքական իրավիճակի մասին՝ առաջարկելով լուծման, ելքի ուղիներ:

Նա առանձնացնում է երկու շերտ՝ օբյեկտիվ իրականություն և սուբյեկտիվ ընկալում, որը արհեստականորեն չափազանցված է ներկայացնում առկա խնդիրը: Չնայած հիստերիան այնքան չէ, որքան մատուցվում է որոշակի հեռուստաընկերություններով ու կայքերով, սակայն խնդիրն, այնուամենայնիվ, սուր է և ավելի է սրվում:

Նա փաստում է, որ անհնար է կանգնեցնել դրամական միջոցներով տարվող գործընթացները, բայց պետությունը միջոցներ պետք է ձեռք առնի այն կանգնեցնելու համար, այլապես մենք ժամանակ ենք տանուլ տալիս:

Պետությունն ուժեղացնելու համար քաղաքագետը ամենից արդյունավետ միջոցը համարում է պետական համակարգերի ուժեղացումը, ինչն էլ կարելի է անել՝ պետականորեն դիմելով պետական զարգացած ինստիտուցիոնալ կառույցներ, համակարգեր ունեցող հզոր երկրների փորձին:

Քաղաքագետը ցավով է նշում, որ մենք չունենք աշխարհում բարեկամ, ուստի հարկ է կամքի և վճռականության միջոցով հասնել նպատակին: Մանրամասները՝ ստորև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: