Հակառակ դեպքում «խնդրո առարկան» կամ պիտի «նստի», կամ պիտի պառկի. Արթուր Դանիելյանը՝ որդու, իր և Ալեն Սիմոնյանի մասին

Ծավալուն ֆեյսբուքյան գրառմամբ Ա. Դանիելյանը նախ խոսել է որդու բնավորության, իր և որդու նմանությունների մասին, ապա դրվագային նկարագրություններով անդրադարձել իր ու Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

Նա գրառման մեջ նախ թվարկել է, թե ովքեր են իրեն պաշտպանել և աջակցել այդ միջադեպից հետո՝ ոմանց առաջ իրեն մեղավոր զգալով, քանզի ժամանակին նա նրանց հետ նույն կերպ չի վարվել:

Նրան սատարողների թվում են եղել Սերժ Սարգսյանի աջակիցները, իսկ նա ժամանակին չի գնացել մասնակցելու Ս. Սարգսյանի աջակիցների՝ դատարանի դիմաց կազմակերպած ակցիային, ու մի բան էլ հետո ծաղրել ու քննադատել է կազմակերպչական որոշ դրվագներ:

Նրան սատարել են Ռ. Քոչարյանի աջակիցները, իր ծանոթներից շատ-շատերը, որոնց հանդեպ ինքը ժամանակին խիստ ու աննրբանկատ է եղել: Այս հանգամանքը նրան մտորելու մեծ առիթ է տալիս:

Ա. Դանիելյանը նաև գրել է, որ պատրաստ է դադարեցնել սկսած գործընթացը, եթե հակառակ կողմը խոստովանի, որ կանոնավոր կերպով արդեն մի քանի տարի իր դեմ ֆեյքային անազնիվ պայքար է տարել: Եթե այսօրինակ բան չլինի, ապա նա խոստանում է այլ ընթացք: Սույն գրառումը՝ ստորև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: