Կորոնավիրուսի պատճառով ծայրահեղ ծանր վիճակում հայտնված և հորը վիրուսի պատճառով կորցրած քաղաքացին պատմել է, թե ինչի միջոցով է անցել

Վիլեն Խաչատրյանը մասնագիտությամբ ինժեներ է, որ տևականորեն ապրել և աշխատել է Շվեդիայում: Վերջերս վերադառնալով հայրենիք՝ նա, կորոնավիրուսի հետ կապված առկա մտավախություններից ելնելով, փորձել է խուսափել մտերիմների հետ շփումներից:

Վերադարձից հետո օրեր անց Վիլենի մոտ սկսում են ի հայտ գալ ախտանիշները, ինչի պատճառով էլ նա դիմում է թեստավորման համար: Երբ արդյունքը դրական է լինում, նրան անմիջապես հոսպիտալացնում են: Հետո պարզվում է, որ հայրը նույնպես վարակվել է նրանից:

Երկուսն էլ հայտնվում են առողջական ծայրահեղ ծանր վիճակում: Վիլենն իր կյանքից մի քանի օր ոչինչ չի հիշում, նրան կերակրել են սարքավորումներով՝ ձեռքերը կապված: Բժիշկների համառ ու հետևողական ջանքերի շնորհիվ Վիլենը կարողանում է աստիճանաբար հաղթահարել վիրուսը, չնայած տուժել են ձայնալարերը:

Եղել է ժամանակ, որ նրա կյանքը թելից է կախված եղել, քանզի նրա շնչառական ապարատը չնչին հնարավորությամբ է աշխատել: Վիլենը հաղթահարել է թագավարակը, սակայն, ցավոք, նրա յոթանասունչորսամյա հայրը չի կարողացել հաղթահարել այն: Նա ապրիլի 18-ին մահացել է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: