Մենք ֆանտաստիկ երեխաներ ունենք… նախարար Արայիկ Հարությունյանը նոր մրցույթի մասին գրառում է կատարել

Նախարար Արայիկ Հարությունյանը շաբաթներ առաջ գրառում էր կատարել՝ հայտարարելով մրցույթի մասին: Նա աշակերտներին առաջարկել էր տեսահոլովակներ պատրաստել «Մնա տանը» թեմայով և ուղարկել նախարարության հապարակած էլեկտրոնային հասցեին:

Այսօր արդեն նախարարը անդրադարձ է կատարել իր հայտարարությանը՝ նշելով, որ շատերն են ցանկություն հայտնել մասնակցել այդ մրցույթին: Ելնելով ուղարկված տեսանյութերի բնույթից, բովանդակությունից ու որակից՝ նախարարը հստակ արձանագրել է մի փաստ. «Մենք ֆանտաստիկ երեխաներ ունենք»:

Նախարարը, ինչպես և նախօրոք խոստացել էր, պատրաստվում է հատ-հատ հրապարակել ամենից հաջողված հոլովակները՝ ցույց տալով մեր աշակերտների մտքի թռիչքն ու ստեղծագործական զարգացած մտածողությունը:

Նախարարի այս գրառմանը արձագանքել են շատերը, որոնց թվում նաև մի շարք ուսուցիչներ և ծնողներ, ովքեր անդրադառնում էին ոչ թե նախարարի բուն գրառմանը, այլ նրա երեկվա հայտարարությանը տարրական դասարաններից գնահատման համակարգը հանելու վերաբերյալ: Նրանք պահանջում են վերանայել այդ որոշումը, քանզի դա ուսուցչին դժվար դրության մեջ է դնում:

Ներկայացնում ենք նախարարի հրապարակած առաջին հոլովակը:

👏Հրաշալի աշխատանք #1«Մնա տանը» տեսահոլովակների մրցույթը, որը հայտարարել էինք շաբաթներ առաջ, մոտեցավ ավարտին: Աշակերտների ուղարկած տեսանյութերից ընտրել ենք 6-ը, որոնք մեկը մյուսից տարբերվող են և գերազանց կատարված: Հերթով կհրապարակեմ:

Опубликовано Arayik Harutyunyan Пятница, 1 мая 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: