Օրվա ընթացքում Կրթության ոլորտին առնրվող նոր որոշումների պակաս չի լինում: Թելադրված նախասահմանված սահմանափակումներով՝ նախարարությունը փորձում է ճկունություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ուսուցչական, ծնողական և աշակերտական ներկայացուցիչների տեսակետները:
Նախարարի վերջին որոշումը հատկապես մեծ աղմուկով ընդունվեց նշյալ շրջանակների կողմից: Նախարարը օգտատերերի մեծամասնության քվեարկության արդյունքում հանդես եկավ ֆեյսբուքյան ասուլիսով, պատասխանեց օգտատերերի գրած հարցերին, որոնցից մեկի ժամական էլ հայտարարեց, որ որոշում է ընդունվե տարրական դպրոցում հանել գնահատման համակարգը:
Որոշման ընդունումը նպատակ ունի տարրական դպրոցի աշակերտի ու ծնողի ուշադրությունը կենտրոնացնել կրթության բովանդակության, այլ ոչ թե ձևական կողմի վրա: Այդպիսով կթուլանա բարձր գնահատականի ձգտման լարվածությունը:
Ուսուցիչների մեծ մասն այս որոշմամբ երջանկացել է, քանզի խոստովանել է, որ իրենց ուսերից մեծ ու անիմաստ բեռ է ընկնում այսպիսով: Շատերն էլ տարակուսանք են հայտնել սովորողներին չգնահատելու հեռանկարից. ի՞նչ կերպ պետք է առանձնանա լավ սովորողը թույլ աշակերտից: