Երկուշաբթի օրվանից ազատ տեղաշարժի սահմանափակումը կհանվի, բայց… ինչն է բարկացրել մարդկանց

էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը մամլո ասուլիս ունեցավ քիչ առաջ՝ հայտարարելով երկուշաբթի օրվանից նախասահմանված մի շարք արգելանքների հանման մասին: Նա հայտարարեց, որ հանվելու են գրեթե բոլոր սահմանափակումները, մասնավորապես մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում:

Այս որոշմանը զուգահեռ, սակայն, հայտարարվեց նաև, որ չի հանվելու արգելանքը հանրային տրանսպորտի վերագործարկման նկատմամբ: Դրանք շարունակելու են դեռևս չաշխատել, քանզի համարվում են ամենից ռիսկային տարածքները թագավարակային տարածման առումով:

Այս հայտարարությունը բավականին լայն դժգոհություն առաջ բերեց, քանզի մարդիկ հիմա հսկայական գումարներ են տրամադրում քաղաքում կամ քաղաքից դուրս տեղաշարժի համար, քանզի ստիպված են օգտվել տաքսիներից:

Վ. Սիմոնյանը նաև հրապարակեց այն ոլորտները, որոնք դեռ կշարունակեն մնալ որոշակի սահմանափակումների մեջ: Իսկ այդ մասին առավել հանգամանալից ծանոթացնելու համար մշակվել են հատուկ թեմատիկ ուղեցույցներ, որոնց էլ բանախոսը խորհուրդ տվեց ծանոթանալ բոլորին:

Վ. Սիմանյանի հայտարարությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կցված նյութում:

Մայիսի 4-ից կգործեն բացօթյա սրճարանները, կհանվի ազատ տեղաշարժի սահմանափակումը

Մայիսի 4-ից կգործեն բացօթյա սրճարանները, կհանվի ազատ տեղաշարժի սահմանափակումըՄայիսի 4-ից ազատ տեղաշարժի սահմանափակումը կհանվի, կգործեն բացօթյա սրճարանները, արգելքը կշարունակի գործել հանրային տրանսպորտի և մոլերի վրա․ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ասուլիսի ժամանսկ ներկայացրեց, թե որ սահմանափակումներն են հանվելու և որոնք են շարունակելու մնալ։#կորոնավիրուս #արտակարգդրություն

Опубликовано CivilNet Пятница, 1 мая 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: