Հրատապ. կորոնավիրուսը չխնայեց նաև վարչապետին. նա այդ մասին անձամբ է հայտնել նախագահին

Կորոնավիրուս կոչվող համաշխարհային աղետը, որ այժմ շարունակում է իր լայն տարածումը, այժմ ամենից ակտիվ տարածման փուլում է գտնվում հատկապես Ռուսաստանում: Այսօր նախ ռուսական, ապա նաև միջազգային ողջ մամուլը սկսեց լայնորեն շրջանառել այն տեղեկությունը, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է թագավարակով:

Ընդ որում, լրատվամիջոցները հայտնում են, որ վարչապետն անձամբ է այդ մասին տեղեկացրել նախագահին: Ինքնամեկուսացման գնալով՝ վարչապետը առաջարկել է իր փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Անդրեյ Բելոուսովին:

Իսկ մինչ իր լիակատար ապաքինումը վարչապետը հայտարարել է, որ չնայած մեկուսացմանը, նա պատրաստվում է ակտիվ հեռախոսային կապ պահել իր աշխատակիցների և գործընկերների հետ՝ չկտրվելով քաղաքական գործընթացներից:

Ի պատասխան վարչապետի հայտարարության՝ Պուտինը նրան առողջություն է մաղթել:

Հիշեցնենք, որ դեռ երեք օր առաջ իր վարակվելու մասին հայտնել էր նաև Մեծ Բրիտանիայի՝ նրա պաշտոնակիցը՝ վարչապետը: Նա նախապես գտնվել էր ինքնամեկուսացման մեջ մինչ վարակվածության պաշտոնական հաստատումը և աշխատում էր այդ պայմաններում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: