Կառավարությունը դարձյալ կոմունալ վարձերի աջակցություն կտրամադրի ավելի շատ հոսանք ու գազ ծախսած քաղաքացիներին

Ն. Փաշինյանը, հեռախոսազրույց ունենալով հոսանքի ու գազի անջատումներ ունեցած քաղաքացիների հետ, ամփոփել է օրվա իր ստացած տեղեկատվությունն ու տպավորությունը՝ նոր հայտարարություն անելով: Նա հայտարարել է, որ պատրաստվում են ընդարձակել կոմունալ վճարների աջակցության տրամադրման սահմանները:

Նախատեսվում է անցնող փետրվար ամսվա համար փոխհատուցել նաև այն քաղաքացիների հոսանքի և գազի վարձավճարները, որոնք ծախսել են քսան հազար դրամի հոսանք ու քառասուն հազար դրամի գազ:

Այս միջոցառման աջակցության չափը դարձյալ երեսուն տոկոսի չափով է: Այս ամենով հանդերձ՝ վարչապետը զարմացած է, որ կան քաղաքացիներ, ովքեր պետությունից երեք հարյուր հազար դրամի աջակցություն են ստացել, բայց չեն կատարել կոմունալ վարձավճարները:

Հեռախոսազանգերի միջոցով բացահայտելով այսօրնակ դեպքեր և գալով այն եզարկացության, որ առկա են համատարած չվճաված վարձավճարներ փաստ՝ վարչապետը բարկացած կոչ է անում վճարել այս վարձավճարները, որպեսզի համակարգը շարունակի գործել: Նա շեշտում է, որ այն, ինչ պիտի արվեր իրենց կողմից, արվել է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: