Խորեն Լևոնյանը բացառիկ կադրեր է հրապարակել «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալի նկարահանման հրապարակից

Հեռուստադիտողների համար արդեն բավականին սիրելի և մեծ դիտողականություն ունեցող «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալն ունի աշխարհագրական լայն ընդգրկումներ: Այն նկարահանվել է տարբեր երկրներում, շարունակվում են նկարահանման գործընթացները:

Հեռուստասերիալի գլխավոր կերպարներից մեկին կերտած Խորեն Լևոնյանն իր էջում լուսանկարներ է հրապարակել հեռուստասերիալի նկարահանման հրապարակից:

Նա նշել է, որ նկարները Ֆրանսիայում են արվել: Լուսանկարներում նա ֆրանսիահայ հայտնի դերասան Ս. Ավետիքյանի հետ է, ով ֆիլմում նրա հոր՝ Ղազիի դերակատարն է:

Հեռուստասերիալի ընթացքին մեծ ուշադրությամբ են հետևում շատերը: Այն ոչ միայն իր թեմատիկայով և սցենարային որակյալությամբ է գերել հեռուստադիտողներին, այլ նաև տեսարանների և նկարահանման աշխարհագրության լայն ընդգրկումներով:

Դերասանական խաղն ու պրոֆեսիոնալիզմը ևս մեծ դերակատարում ունի ֆիլմի սիրված լինելու հանգամանքի մեջ:

Այն հոգեհարազատ է մեր ժողովրդին, քանզի հրաշալի ու բազմակողմանիորեն ներկայացնում է մեր ազգային տխուր պատմության էջերից ամենից խնդրահարույց կետերից մեկը:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: