Արայիկ Հարությունյանը բոլոր դիմորդներին և ուսանողներին առնչվող հույժ կարևոր հայտարարություն է արել

Ա. Հարությունյանը հաճախակի հանրությանը տեղեկացնում է հեռավար սկզբունքով տարվող կրթական համակարգ ներմուծվող նոր որոշումների մասին, դարձյալ ուղիղեթերային հայտարարությամբ է հանդես եկել: Նա վերահաստատել է այն ճշմարտությունը, որ այս տարի դիմորդները մեկական քննություններով կարող են դառնալ իրենց նախընտրած համալսարանի սան:

Քննության ընտրությունն արվելու է բացառապես ելնելով նախընտրած մասնագիտության տրամաբանությունից: Հիշեցնելով, որ արտակարգ դրությունը շատերից ինչ-որ բան խլելու է՝ նախարարը նշում է, որ իշխանության միակ ձգտումը հնարավոր բոլոր զրկանքների կամ կորուստների նվազեցումն է:

Նախարարը հստակեցնում է, որ դիմորդներին վերադարձվելու են այն գումարները, որոնք նախապես վճարվել են մյուս առարկաների համար՝ պահելով միայն մեկ՝ հանձնվող առարկայի համար վճարված գումարը: Նախարարը օրինակներով մասնավորեցրել է, թե դիմորդն ինչ սկզբունքով է դիմելու իր նախընտրած մասնագիտության բաժին:

Նախարարը խոսել է նաև ներբուհական քննությունների անցկացման կարգի մասին: Նրա ներկայացրած բոլոր հստակեցումներին կարող եք մանրամասնորեն ծանոթանալ կցված ուղիղ միացման տեսագրության մեջ:

Բուհերի ընդունելության կարգի և քննությունների մասին

Опубликовано Arayik Harutyunyan Четверг, 30 апреля 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: