Ուշագրավ կադրեր. Ալեն Սիմոնյանը «Սալսա» է պարում և «կաշառում» ժյուրիի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին

Համացանցային օգտատերերը շրջանառության մեջ են դրել տարիներ առաջ տեղի ունեցած մի հեռուստանախագծից հատված, որտեղ իր մասնակցությունն է բերել Ալեն Սիմոնյանը: Հեռուստանախագիծը ժամանակին հեռուստաեթերի ամենառեյտինգային նախագծերից էր, որն անվանվում էր «Երբ պարում են աստղերը»:

Այս հեռուստանախագծին իրեն մասնակցություն էին բերել շատ հայտնի աստղեր, ովքեր առանձնապես կապ չունեին պրոֆեսիոնալ պարի հետ՝ զուտ էքսպերիմենտալ հետաքրքրության համար: Ա. Սիմոնյանի պարային զույգը Լիլիթ Պողոսյանն է եղել:

Նրանք միասին ներկայացրել են «Սալսա» կոչվող տաք պարը: Պարի բեմադրության ժամանակ Ալեն Սիմոնյանը ոչ միայն պարում ու բեմադրում է պարը, այլ նաև հրաշալիորեն զգում պարն իր էմոցիաներով, ինչես հետո վերլուծելիս փաստում են հաղորդավարները՝ մասնավորապես Ռաֆոն:

Պարային բեմադրության ավարտին Ալեն Սիմոնյանը ժյուրիի կին ներկայացուցիչներին ծաղիկներ է բաժանում, որն էլ հետո հաղորդավարները հումորով կաշառք են համարում և արձանագրում փաստը որպես ժյուրիին սիրաշահելու փորձ:

Ի վերջո պարային զույգը ստանում է բավականին բարձր միավորներ:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: