Ունեցել ենք վիրուսի հաստատման աննախադեպ մեծ թիվ. գրանցվել է ամենաերիտասարդ մահացության դեպքը. ԱՆ նոր, բավականին մտահոգիչ տվյալներ է հրապարակել

Նախարարության այսօրվա հրապարակումը բավականին անհանգստացնող ու մտահոգիչ է, քանզի մեկ օրվա հաստատված դեպքերի քանակն անցել է հարյուրի սահմանը, իսկ ընդհանուր հաստատված դեպքերի թիվն արդեն հատել է երկու հազարի սահմանը:

Սա շատ լուրջ անհանգստության առիթ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ փողոցները մարդաշատ են, իսկ շատրեը չունեն պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ:

Գրանցվել է կորոնավիրուսային վարակից վրա հասած ամենաերիտասարդ մահացության դեպքը. քաղաքացին քառասունյոթ տարեկան է եղել: Ինչպես Ա. Նիկողոսյանն է նշել, նա ունեցել է խրոնիկ ուղեկցող հիվանդություն:

Մյուս մտահոգիչ դեպքն այն է, որ մահացածներից մեկի մոտ մահը վրա է հասել վիրուսից, բայց նա չի ունեցել ոչ մի ուղեկցող հիվանդություն: Այդ քաղաքացին էլ վաթսունինը տարեկան է եղել:

Հիմա փաստացի բուժում ստացողների թիվը անցնում է հազարի սահմանը: Ա. Թորոսյանը այս հարցը բարձրացրել է նաև կառավարության նիստի ժամանակ՝ նշելով, որ հնարավոր է հինգ-վեց օր անց այլևս հնարավոր չլինի բոլորին հոսպիտալացնել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: