Ալեն Սիմոնյանը անցած օրվա հերոսն էր, ով կեսօրից հետո հայտնվել էր աղմկոտ իրադարձությունների կիզակետում: Նրա և Ա. Դանիելյանի միջև տեղի եղած անսպասելի միջադեպի մասին իմացան բոլորը: Հանրային շրջանակների մի հատված սոցցանցերում սկսեց իր աջակցությունը հայտնել Ա. Սիմոնյանին, իսկ մյուս մասը՝ Ա. Դանիելյանին:

Ալեն Սիմոնյանը, անկեղծանալով այս մասին, մանրամասնել է, որ Արթուրին հանդիպել է տուն վերադառնալու ճանապարհին, բարևել է, որին ի պատասխան հայհոյանք է հնչեցվել, դա էլ պատճառ է դարձել հիշյալ իրադարձությունների:
![]()
Ա. Սիմոնյանը անկեղծացել է նաև՝ պատմելով, որ հաճախ իրավիճակային զարգացումն այնքան հեռու է գնում, որ շահարկման թեմա է դառնում հանգուցյալ ծնողի գերեզմանն ու այլ ցավոտ անձնական կետեր, որոնք թանկ են յուրաքանչյուր մարդու համար:

Պատմելով ողջ եղելությունը՝ ԱԺ փոխնախագահը հաստատապես շեշտել է, որ միանգամայն պատասխանատու է օրենքի առաջ՝ ափսոսելով, որ այսօրինակ պատմության մեջ է ներքաշվել իր կամքից ու ցանկությունից անկախ:
Այսօրվա մասին:
Опубликовано Alen Simonyan Среда, 29 апреля 2020 г.