Թագավարակային տարածման կանխելու նպատակով նախասահմանված արգելանքներն աստիճանաբար այս կամ այն չափով չեղարկվում են պարետի որոշմամբ: Հանրային լայն շրջանակներին առավելաբար անհանգստացնող հարցը տրանսպորտային միջոցների վերագործարկման հարցն է, քանզի շատերը հիմա բավականին մեծ գոմար են ծախսում աշխատանքային վայր հասնելու ու հետ վերադառնալու համար:
Հարցին իր անդրադարձն է կատարել նաև անձամբ պարետը՝ նշելով, որ շատ լավ հասկանում և ընդունում է հասարակության պահանջը տրանսպորտային միջոցների վերագործարկման հարցի հետ կապված, սակայն դեևս փոքր-ինչ վաղ է այդ մասին խոսել:
Պարետը նշել է, որ տվյալ հարցին դարձյալ վերադառնալու անհրաժեշտություն կառաջանա մայիսի կեսից հետո: Հաշվի առնելով թագավարակային տարածման առկա ռիսկերը և այն, որ տրանսպորտային միջոցները դրանց ամենից ռիսկային գոտիներն են՝ պարետը նշում է, որ ավելի վաղ հնարավոր չէ հարցին անդրադառնալ:
Ուստիև այդ հարցի վերաքննարկումը կլինի մայիսի կեսից հետո: Մինչ այդ բնակչությունը դարձյալ պետք է շարունակի տեղաշարժվել այնպես, ինչես հիմա: