Ընտանիքիս կարանտինային առօրյայից մի դրվագ. Նունե Եսայանը տեսանյութով ներկայացրել է, թե ինչպես է իր ընտանիքն անցկացնում առօրյան

Նունե Եսայանը կարանտինային առօրյայի մասին հաճախ է իր հետևորդներին ու երկրպագուներին տեղեկություն տալիս իր սոցցանցային էջերի միջոցով: Նա կապ է պահում իր երգարվեստի սիրահարների հետ՝ նրանց համար տարատեսակ միջոցառումներ կամ այլ հետաքրքրական վիդիոներ, նկարներ պատրաստելով ու հրապարակելով:

Հերթական վիդիո տեսանյութը Նունե Եսայանը վերնագրել է «Ընտանիքիս կարանտինային առօրյայից մի դրվագ»՝ ներկայացնելով, թե ինչպես է աղանդեր պատրաստում ընտանիքի համար, իսկ բալիկները նրան շրջապատել և օգնում են ուտեստը ձևավորելու և ավարտուն տեսքի բերելու գործում:

Նրանք զուգահեռ զրուցում են այլ թեմաներից, իսկ ընտանիքի հայրը՝ դերասան Ավո Խալաթյանը, նկարահանում է այդ գործընթացը:

Հայտնի է, որ Նունե Եսայանը շատ է սիրում խոհանոցում իմպրովիզացիոն լուծումներ տալ ու հետաքրքիր ուտեստներ ստանալ: Ահա այդպիսի հետաքրքիր իմպրովիզացիայի ու յուրօրինակ լուծումի օրինակ է նրանց ելակով թխվածքաբլիթը, որի ձևավորումն ավարտին հասցրին նրա բալիկները՝ տղան ու դուստրը:

#մնատանը #ընտանիք #ՆունեԵսայան

Ընտանիքիս կարանտինային առօրյայից մի դրվագ 😊

Опубликовано Nune Yesayan Среда, 29 апреля 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: