Գավառում տեղի ունեցած ահազարհnւր իրադարձությունները խորապես ապշեցրել են անխտիր բոլորին: Փաստ է, որ իրավիճակային վերահսկողությունը դուրս է եկել ոստիկանական ուժերի կառավարման սահմաններից: Դեռ երեկոյան Գավառի փողոցներից մեկում անկանխատեսելիորեն սկսված կոնֆլիկտային իրադարձությունները փոխադրվել են հիվանդանոց:
Տեղի ունեցածը ոչ միայն արտասովոր ու աներևակայելի մեծ nղբերգություն էր, այլև չտեսնված ու արտառոց իրողություն, որի նմանը դեռևս չի հիշում ժողովուրդը:
Հասարակությանը հատկապես ապշեցրել ու բարկացրել է այն փաստը, որ Գավառի համալսարանական տարածքում տեղի ունեցած դեպքերից հետո որոշ անձիք գնացել են նաև հիվանդանոց՝ այնտեղ գտնվող երկու վիրավորների հետքերով՝ առանց կաշկանդվելու ոստիկանների ներկայությունից:
Տեղում եղել են մեծ թվով ոստիկաններ, սակայն ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ լրատվամիջոցները թյուր ինֆորմացիա են տարածել ոստիկանապետի՝ այնտեղ գտնվելու մասին:
Ոստիկանության հայտարարության մեջ այլ մանրամասներ դեռևս չեն նշվում, իսկ հայտարարության ֆեյսբուքյան տարբերակը կցված է ստորև: