Աստղաբան Աննա Հակոբյանը դարձյալ անդրադարձ է կատարել մայիս ամսվա սպասվելիք իրադարձություններին՝ մասնավորեցնելով ըստ առանձին աստղակերպի նշանների:
Սկսելով Կարիճներից՝ աստղաբանը նշում է, որ մայիսի սկզբին նրանք կունենան որոշակի գումարի մուտք, որը կլինի ոչ այքան սեփական վաստակի հիման վրա, այլ ժառանգության կամ վաճառքի արդյունքում առաջացած գումարի տեսքով:
Ամեն ինչ լինելու է հանկարծակիության սկզբունքով: Ենթադրվում է, որ ավարտին են հասցվելու նաև ընկերների հետ ունեցած միջանձնային խնդիրները:
Մինչև հունիսի 25-ը աստղաբանը կանխատեսում է Վեներայի հետընթաց և նշում, որ կան որոշակի գործողություններ, որոնք չարժե անել: Այդ ամենին կարելի է ծանոթանալ կցված տեսանյութում:
Ա. Հակոբյանը նաև նշում է, որ մինչև սեպտեմբեր գործերը ընթացքը որոշակի դանդաղում է ապրելու: Ակտիվանալու է ընկերական միջավայրը: Աստղաբանը Աղեղնավորներին խորհուրդ է տալիս գնալ համագործակցությունների, քանզի այս ընթացքում միայնակ գործելը անօգուտ է լինելու:
Նա Աղեղնավորներին նաև խորհուրդ է տալիս առավել տնային գործերով զբաղվել, քանզի հնարավոր են զույգերի միջև միջանձնային կոնֆլիկտներ: