Ուղիղ միացմամբ խոսելով կոմունալ վճարումների և հոսանքի ու գազի անջատումների մասին՝ վարչապետը նախ ներկայացրել է, թե քանի քաղաքացի է տուժել կոմունալ վճարները չկատարելու պատճառով: Ներկայացնելով թվային ցուցանիշները՝ նա նշել է, որ այս պարագան խոսում է որոշակի չարաշահումների մասին:
Նա փաստում է, որ իրենց արած հայտարարության հիմքով որոշ քաղաքացիներ դիմել են սպեկուլյատիվ քայլերի՝ միտումնավոր չվճարելով կոմունալ վճարները: Այս հանգամանքը կարող էր երկիրը կոլապսի բերել և հանգեցնել կոմունալ լուրջ ճգնաժամի, եթե չկանխվեր ժամանակին:
Ն. Փաշինյանը նշում է, որ 11 և 12 ծրագրերի ոչ մի շահառուի հոսանք ու գազ չի անջատվել, քանի որ իրենց ճանաչել են: Սակայն անհնար է տեղորոշել բոլոր իրական կարիք ունեցողներին: 4300 քաղաքացիներ, որոնց հոսանքներն անջատվել են, այժմ օպերատիվ կերպով ուսումնասիրվում են, որպեսզի առավել հստակեցվի, թե նրանցից քանիսն են իսկապես կարիքավոր և հնարավորություն չունեն վճարում անելու:
Ն. Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ են իսկապես կարիքավորներին օգնել, սակայն հակառակը չեն պատրաստվում:
Զրույց քաղաքացու հետ. կոմունալ ճգնաժամ:
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 28 апреля 2020 г.