ԿԳՄՍ նախարարությունը նոր հայտարարություն է տարածել բաց թողնված դասերը լրացնելու հետ կապված

Այսօր ԿԳՄՍ նախարարը ուղիղ միացմամբ անդրադարձավ հեռավար տարվող ուսումնական գործընթացին՝ տեղեկացնելով դրա հետ կապված առաջիկա ծրագրերի և ընդունած որոշումների մասին:

Վերահաստատելով այն փաստը, որ այս տարի ուստարին ավարտվելու է հենց առցանց դասերի հիման վրա՝ նախարարը սահանեց բոլոր այն հնարավոր ժամկետները, մինչև երբ ուսուցիչները պետք է ամփոփեն ուստարվա արդյունքները:

Նախարարության պաշտոնական էջում դրանից հետո ծավալուն հայտարարություն հրապարակվեց, որտեղ ներկայացվում են նաև այլ մանրամասներ՝ ուստարվա առաջիկա պլանավորումների հետ կապված: Հայտարարության մեջ նաև տեղեկացվում է, որ ներկայումս դիտարկվում են ուստարին մեկ շաբաթով շուտ սկսելու հնարավորությունը, որպեսզի այն ուսուցիչներն ու աշակերտները, ովքեր այս ընթացքում բաց թողնված դասերը լրացնելու պահանջ ունեն, լրացնեն:

Նախարարությունը տեղեկացնում է, որ հիմա բաց թողնված դասերը լրացնելու պահանջ չի դրվում. դիտարկվում են սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների շաբաթվա ազատ, պահուստային օրերի հաշվին անհրաժեշտ բաց թողնվածը լրացնելու հնարավորություններ: Դիտարկվում է նաև դասերը մեկ շաբաթով շուտ սկսելու հնարավորությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: