Արայիկ Հարությունյանը հրապարակել է մի զվարճալի նկար, որին նա հանդիպել է ինստագրամում: Նկարի հեղինակը իններորդ դասարանցիներն են: Նկարը արվել է երեկվա նախարարի արած հայտարարության տրամադրությունների և ազդեցությունների տակ:
Նկարը խոսուն ու պատկերավոր կերպով արտահայտում է իններորդցիների զգացողությունները, որ նրանք ունեցել են հիմնական դպրոցն ավարտելու շեմին: Ըստ նկարի նրանք շրջապատված են եղել ցավի զգացողությամբ ու սթրեսով, որոնք սակայն մնացել են անցյալում, հետևում, երբ հայտնվել է նախարարն իր հայտարարությամբ:
Նախարարի հրապարակման տակ արձագանքել են մի շարք ուսուցիչներ և ծնողներ՝ կրկին իրենց բողոքը հայտնելով նրա վերջին հայտարարությունների և ընդունված նոր օրենքների կապակցությամբ: Նրանց հատկապես անհանգստացնում է հեռավար դասերի ընթացքում ստացած թվանշանների որոշիչ դեր չխաղալու հանգամանքը:
Այս կարծիքին հակադարձողներ էլ են եղել, ովքեր նշել են, որ դաս անում են գիտելիքի, այլ ոչ թե թվանշանի համար:
Արձագանքողների մի մասն էլ շնորհակալական խոսքեր են ուղղում նախարարին՝ ասելով, որ քննական շրջանին մասնակցողները նրան ամբողջ օրն օրհնում են: