Ավարտական վինետկաների լուսանկարման պատճառով վիրուսը տարածվել է գյուղով մեկ. դպրոցի ողջ անձնակազմն ու 10-րդ դասարանցիները մեկուսացված են

Արարատի մարզի գյուղերից մեկում՝ Աբովյանում կորոնավիրուսային վարակի տարածման ալիք է բռնկվել: Գյուղի ընտանիքներից մեկի անդամն աշխատել է Էրեբունի բ/կ-ում, որտեղ էլ վարակվել է վիրուսով: Նրանից վարակվել են նաև նրա ընտանիքի մյուս անդամները:

Ընտանիքում ավարտական դասարանի աշակերտ է եղել նաև: Մինչ կբացահայտվեր, որ ընտանիքում վիրուս կա, աշակերտը մասնակցել է ավարտական վինետկայի նկարահանման դպրոցական միջոցառմանը, ինչ պատճառով էլ դպրոցի ողջ անձնակազմն ու համադասարանցի աշակերտները դարձել են կոնտակտավոր:

Համայնքի ղեկավար Ավետիք Հարությունյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ նրանց բոլորին մեկուսացրել են: Հայտնի է, որ նրանցից ոմանք այժմ ծաղկաձորյան մեկուսարաններում են գտնվում:

Իսկ դպրոցի տնօրեն Մարիետտա Գրիգորյանը դպրոցում իրենց և աշակերտների համաժամանակյա ներկայությունը բացատրել է Մ. Մաշտոցի նկարի մոտ աշակերտների՝ նկարվելու ցանկություն ունենալով: Նա շեշտել է բոլոր անհրաժեշտ նախապաշտպանական միջոցների պահպանման հանգամանքը:

Նա նշել է, որ մեկուսացած են ութ աշխատակից ու յոթ սովորող:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: