Եթե ամիսներ առաջ Չինաստանը կորոնավիրուսի առումով ամենից վտանգավոր գոտին էր համարվում, ապա հիմա երկիրը կարողացել է բավականաչափ հաղթահարել թագավարկի տարածվածությունը: Չինացիներն աստիճանաբար վերադառնnւմ են բնականnն կյանքի:
Յութուբում մի հետաքրքիր նյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպիսի հետաքրքիր լուծումներ են գտել նրանք դպրոցներում սովորողների միջև անհրաժեշտ ֆիզիկական հեռավորությունը պահելու համար:
Խնդրին լուծում է տրվել պաշտպանիչ գլխարկների միջոցով: Գլխարկները երկկողմանի մեկմետրանոց երկարությամբ ձողեր ունեն իրենց վրա, որոնք էլ երեխաներին պաշտպանում են այլոց մոտենալուց:
Եղել են նաև գլխարկների այլ տարբերակներ: Փայտե ձողերին որոշ դպրոցներում փոխարինել են փուչիկները: Գլխարկների ատրիբուտների ընտրությունը թողնվել է ծնողների հայեցողությանը. գլխավորը տվյալ նպատակին ծառայելն է, ինչի մասին առանձին հայտարարությամբ հանդես են եկել նաև դասավանդողները:
Ուսուցիչները նշել են, որ դրանք են դպրոցների վերաբացվելու լավագույն գրավականները: Դրանք հիմնականում ինքնաշեն են: Պարտադրաբար է դարձել նաև դիմակների առկայությունը դասապրոցեսների ժամանակ: