Աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը, որ մշտապես գտնվում է բազմամիլիոնանոց հետևորդների ուշադրության կենտրոնում: Օգտագործելով իր հայտնիությունն ու բազմաթիվ հետևորդներ ունենալու փաստը՝ Քիմ Քարդաշյանը հաճախ է իր նախնիների հայրենիքի՝ Հայաստանի մասին խոսելու և նրա խնդիրների մասին բարձրաձայնելու համար:
Քարդաշյանի ուշադրության կիզակետում հայոց մեծ ողբերգության փաստն է: Նա հաճախ է անդրադառնում այդ խնդրին բոլոր հնարավոր առիթներով: Քարդաշյանի հերթական հրապարակումները վերաբերում են ապրիլքսնչորսյան խորհրդին:
Օգտագործելով օրվա առիթը՝ Քարդաշյանը ևս մեկ անգամ աշխարհին պատմել է, թե ինչ է տեղի ունեցել հարյուր հինգ տարի առաջ՝ արձանագրելով դեպքերի սզբի և ընթացքի ողջ հերթականությունը:
Նա նկարներով ներկայացրել է փաստերը, աշխարհի քարտեզի վրա ցույց տվել փոքրիկ Հայաստանը, ապա նաև պատմել տարիներ առաջ տեղի ունեցածի մասին:
Քարդաշյանը նաև հիշատակել է Հիտլերին և նրա հայտնի խոսքերը, որոնցով ֆյուլերը նշում էր, թե հայերի հետ կատարվածի մասին հիմա ոչ ոք չի հիշում: