«Կանչեցին Երևան, նոտարով շուռ տվին իմ վրա». Կուրթանեցի Մեխակը նոր տուն կունենա

Մեխակ Առաքելյանին արդեն ճանաչում են բոլորը: Նա հայտնի դարձավ քարոզարշավի ժամանակ վարչապետի հետ ունեցած հայտնի զրույցից հետո: Վարչապետին օգնության խնդրանքով դիմած Մեխակը նախ կոպիտ պատասխան ստացավ, իսկ հետո հետևեց հանրային քննարկումների տարափն ու վարչապետի ներողությունը:

Դրանից հետո Մեխակին հյուրընկալեց Սիփան Փաշինյանը: Նրանց դռնփակ զրույցից հետո այսօր միայն հայտնի դարձավ շաբաթներ առաջ նրանց ունեցած զրույցի արդյունքը:

Մեխակը պատմել է լրատվամիջոցներին, որ այսօր իրեն հրավիրել են կադաստր և նրա անունով տուն գրանցել: Նոր տունը գտնվում է նույն գյուղում, որտեղ և բնակվում է Մեխակը: Նոր տունը նրանց բնակության վայրին բավականին մոտ է:

Նրանք նոր տուն պատրաստվում են տեղափոխվել առաջիկայում: Սպասվում է բնակարանամուտի փոքրիկ արարողություն, որը անցկացվելու է հատուկ կարգով:

Մեխակն անչափ ուրախացել է անսպասելի նվերից: Չնայած նա հաճախակի գիշերային ուժեղ ցավեր է ունենում: Նրա առողջական խնդիրները կապված են ողնաշարի հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: