Այսօր Չարենցավանում մեծ հրդեհ է բռնկվել բնակելի շենքերից մեկում վաղ առավոտյան: Տանը վարձակալական հիմունքներով ապրել է մի կին իր հինգ զավակների հետ:
Կինը հրդեհի մասին իմասել է երեխաներից մեկից, ով վազելով գնացել է մոր ննջասենյակ ու տեղեկացրել, որ տունը հրդեհվում է: Մինչ կինը կողմնորոշվել է ու երեխաներին դուրս հանել, հրդեհը բավականին մեծ տարածում է գտել: Կինն ասել է, որ այն հոսանքալարերից է բռնկվել:
Հետո նա հետ է վերադարձել տուն՝ մեկուկես տարեկան փոքրիկի հետևից: Տեսել է, որ կրակը երեխային է հասել, մի կերպ նրան կարողացել է երեխային դուրս բերել: Երեխան հիմա հիվանդանոցում է, ստացել է 10 տոկոս այրվածք:
Կինը պատմել է, որ տանտիրուհին նրանց ցանկացել է տնից դուրս հանել, քանզի նա չի կարողացել վճարել ամսեկան վարձավճարը: Հիմա կինը հայտնվել է բարդագույն իրավիճակում. փաստաթղթային և նյութական մեծ խնդիրներ են առաջացել՝ չհաշված կեցության վայրի բացակայությունը:
Опубликовано Artur Galstyan Воскресенье, 26 апреля 2020 г.