Ն. Փաշինյանը աշխատանքային նոր շաբաթը սկսել է ուղիղեթերային միացմամբ: Առիթն ու պատճառը անցնող շաբաթվա վերջին ապրիլքսնչորսյան արարողակարգի մասին ամփոփիչ խոսքով հանդես գալն էր:
Վերահաստատելով հակաճգնաժամային իրենց որդեգրած քաղաքականության գաղափարը՝ Ն. Փաշինյանը նշում է, որ սա լավագույն արտահայտությունն է այն հանգամանքի, որ ճգնաժամը նաև որպես նոր հնարավորության դրսևորում է լինելու:
Ն. Փաշինյանն արձանագրում է այն փաստը, որ իրենց կազմակերպած արարողակարգային միջոցառումները թույլ տվեցին աշխարհին պատմելու մեր ցավի մասին առանց աղաղակելու: Սա այլ հայացքի և տեսակետի դրսևորում էր: Իսզբանե անհավանական թվացող՝ Ծիծեռնակաբերդ երթով չբարձրանալու իրողությունը դարձավ իրականություն ու հրաշալի դրսևորում ունեցավ:
Ն. Փաշինյանը իր շնորհակալական խոսքն է հայտնում այն բոլոր կառույցներին, որոնք ապահովեցին արդ արարողակարգի անխափան և բարձաճաշակ, բարձր մակարդակով անցկացումը: Նա նշել է, որ ամբողջ էությամբ ներքաշված է եղել միջոցառման մեջ և ամբողջ ընթացքին հետևել է մեծ հաճույքով և ուշադրությամբ:
2020 թվականի ապրիլի 24-ի միջոցառումների մասին. ճգնաժամը որպես հնարավորություն թեզի իրագործումը:
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 26 апреля 2020 г.