Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է

Արտաշատավանցի Քյարամը 2016 թվականին գտնվում էր ժամկետային զինծառայության մեջ: Զինծառայության մեջ Քյարամը փայլել է հենց սկզբից: Մայրը պատմում է, որ որդին ընդամենը մեկ ամսվա ծառայող էր ու նա շնորհակալական նամակ է ստանում:

Քյարամը այն քաջերից էր, ով իր անմահ ու հերոսական մասնակցությունը բերեց ապրիլյան քառօրյային՝ արժանանալով ամենից ողբերգական ճակատագրին: Դիրքերում մենակ մնալով՝ նա երկկողմանի մարտեր է մղել՝ հակառակորդին խուճապի մատնելու, մոլորեցնելու համար, որպեսզի կարծիք ստեղծվի, որ ինքն այնտեղ միայնակ չէ:

Մայրը հուզմունքով հիշում է, թե ինչպես է այցելել դիրքեր ցավալի դեպքերից հետո: Նրան ցույց են տվել այն խորն ու երկար խրամատները, որոնք զինծառայության ընթացքում փորել է Քյարամը: Այն կոկիկությունն ու հոգատար վերաբերմունքը, որ տղան ունեցել է դիրքերի նկատմամբ, միայն զարմաքի, հիացմունքի ու հարգանքի է արժանի:

Քյարամի ողբերգական վախճանից շատ չանցած՝ նրա հայրը մահանում է. սիրտը չի դիմանում որդու հետ կատարված ողբերգական դեպի պատճառով, իսկ մորը, չնայած չսիացող ցավի ու վերքի, մեկ է՝ ուղեկցում է անափ հպարտության և մշտական սպասման զգացումը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: