Չքնաղ ա Ծիծեռնակաբերդը… Ավելի քան երբեք, էսքան ազդեցի՞կ և էսքան ճաշակո՞վ … Սոս Ջանիբեկյան

Երեկոյան ժամը 10-ից մեկնարկեց ապրիլքսանչորսյան արարողության ծրագրի վիրտուալ հատվածը: Երեկոն բոլոր հայերի համար էր, որը ձգվեց մինչ առավոտյան ժամը վեցը: Այն, ինչ տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդում այս երկու օրը, բացառիկ իրողություն էր:

Գրեթե բոլորը միաբերան հիացական և գավասանական խոսքեր են շռայլում արարողակարգի նմանօրինակ ճաշակով, մտածված ու գեղեցիկ կազմակերպության համար:

Արդեն երեկոյան շատերը սոցցանցերում շնորհակալական ու հիացական խոսքերի տարափը ողողել էր համացանցը: Շնորհակալական ու հիացական խոսքեր հղողների մեջ էր նաև սիրված ու հանրահայտ դերասան Սոս Ջանիբեկյանը:

Նա, ինչպես շատերը, իր շնորհակալական խոսքում նշում էր, որ Ծիծեռնակաբերդը երբեք այսքան չքնաղ չէր եղել, ոգեկոչման արարողությունը երբեք այսքան ազդեցիկ ու ճաշակով կազմակերպված չէր եղել: Այս ամենը ավելի էին շեշտել ընդհանուր աուրայի և իրողության հուզականությունը:

Հուզիչ նկարներ, ճաշակով երաժշտական կատարումներ կենդանի հնչողությամբ… Իսկ այս ամենը հնարավոր դարձավ իրականացնել C-squared թիմի շնորհիվ, որի անդամները տարիներով փայփայել են այսօրինակ միջոցառում կազմակերպելու երազանքը:

Рейтинг
( 4 оценки, среднее 2.25 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!